Կարևոր իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կաթողիկոսին

18 Սեպտեմբեր, 2022 16:47
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կաթողիկոսին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի համատեղ հաղորդագրություն են տարածել. 

«Այսօր, սեպտեմբերի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը»:

Sա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին