Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանում սեպտեմբերի 19-ը սգո օր է հայտարարվել

18 Սեպտեմբեր, 2022 15:36
Ղրղզստանում սեպտեմբերի 19-ը սգո օր է հայտարարվել

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը սեպտեմբերի 19-ը ազգային սգո օր է հայտարարել Տաջիկստանի հետ սահմանին բախումների ժամանակ զոհվածների հիշատակի համար։

Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ղրղզստան-Տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ հակամարտությունը սկսվել է սեպտեմբերի 14-ին։ 

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զինված բախումների հետեւանքով զոհվել է 36, վիրավորվել՝ 134 մարդ։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 136 հազար քաղաքացի։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին