Կարևոր իրադարձություններ

Ցանկանում ենք ձգտել, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ունենա. Փելոսի

18 Սեպտեմբեր, 2022 14:08
Ցանկանում ենք ձգտել, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ունենա. Փելոսի

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատասխանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հարցին.

«Ժողովրդավար աշխարհում անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Եվ, ինչպես պարոն Փալոնեն նշեց, մենք որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին։ Սակայն, Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել», - հայտարարել է Փելոսին։

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը.

«ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հստակ նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ ու տևական լուծում ունենա ԼՂ հակամարտությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին