Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին. Նենսի Փելոսի

18 Սեպտեմբեր, 2022 12:55
Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին. Նենսի Փելոսի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: 
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն նշել է, որ իրենք հպարտանում են հայրենասեր հայերով շրջապատված լինելով։
«Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը:
 
Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:
 
Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին