Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Արարատի մարզում. 9-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

18 Սեպտեմբեր, 2022 00:10
Վթար՝ Արարատի մարզում. 9-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավոտճանապարհի 70 կմ հատվածում, Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 41-ամյա Նարեկ Գ․-ի վարած VAZ 21150 մակնիշի և Երևանի բանկիչ 38-ամյա Վոլոդյա Զ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ 

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Նարեկ Գ․-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 9-ամյա Վրեժ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։  

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Աղբյուրի տեղեկություններով, վարորդներից Նարեկ Գ․-ն աշխատում է «Ջրառ» ՓԲԸ-ում որպես հարավային տեղամասի պետ, Վոլոդյա Զ․-ն աշխատում է «ԽԱՄ Գրուպ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, իսկ հիվանդանոց ռեղափոխված Վրեժ Գ-ն Նարեկ Գ․-ի տղան է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին