Կարևոր իրադարձություններ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին

17 Սեպտեմբեր, 2022 22:00
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպում ունեցավ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը և այս հարցում Վրաստանի հայ համայնքի ունեցած առանցքային դերակատարությանը։ Ներկայացվեց նաև Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը։
 
Այնուհետև դեսպան Սմբատյանը պատասխանեց համայնքի ներկայացուցիչների հարցերին։
 

Լրահոս

Դիտել ավելին