Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Շինուհայր գյուղում

17 Սեպտեմբեր, 2022 20:19
Հրդեհ՝ Շինուհայր գյուղում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ՝ երկու օջախով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և հնձած ցորենի արտ:

 

Լրահոս

Դիտել ավելին