Կարևոր իրադարձություններ

Մեր նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ և կայուն համաձայնագրի. Տոյվո Կլաար

17 Սեպտեմբեր, 2022 16:58
Մեր նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ և կայուն համաձայնագրի. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Եվրամիությունը շարունակում է աշխատանքն ամենաբարձր մակարդակով, և մեր նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:

Վերջին մարտերի ժամանակ խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների և բռնության մասին ահազանգեր կան: Նախկին դեպքերը նույնպես քննության կարիք ունեն, բայց ոչ մի կերպ չեն կարող արդարացում ծառայել։ Մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն:

Վերադարձել եմ Բրյուսել Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Բարդ և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում էր: շատ խնդիրներ են մնում չլուծված, բայց հույս կա, որ հրադադարը կպահպանվի»,- գրել է Կլաարը:

 

Լրահոս

Դիտել ավելին