Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն առայժմ զուսպ է արձագանքում Կիևի հարձակումներին. Պուտին

17 Սեպտեմբեր, 2022 14:58
Ռուսաստանն առայժմ զուսպ է արձագանքում Կիևի հարձակումներին. Պուտին

ՌԴ նախագահը համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանը չի փոխում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության օրակարգը և առայժմ զուսպ է արձագանքում Կիևի հարձակումներին:

Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է սպասել՝ հասկանալու՝ ինչպես կավարտվի ուկրաինական հակահարձակումը:

Նախագահը նաև հայտնել է, որ ռուսական զինուժը վերջերս մի քանի զգայուն հարվածներ է հասցրել ուկրաինական կողմին:

«Համարենք՝ դրանք նախազգուշական հարվածներ էին։ Եթե իրավիճակը չփոխվի, պատասխանն ավելի լուրջ կլինի»,- զգուշացրել է Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին