Կարևոր իրադարձություններ

Տարադրամի շուկայում վերջին օրերի փոփոխություններn արհեստական բաղադրիչ ունեն. «Փաստ»

17 Սեպտեմբեր, 2022 09:03
Տարադրամի շուկայում վերջին օրերի փոփոխություններn արհեստական բաղադրիչ ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին դրամը վերստին սկսել է արժեզրկվել: Եթե որոշ ժամանակ 1 դոլարի և եվրոյի փոխարժեքը 400 դրամի (+-5) սահմաններում էր, ապա երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանված էր 415,97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով մոտ 5 դրամով: Նույնը վերաբերում է եվրոյին: Տարադրամի փոխանակման կետերը դոլարը և եվրոն գնում էին 423-424 դրամով, վաճառում՝ 430-431 դրամով, թեպետ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ գրեթե անհնար է տարադրամ գնել: Կա տեսակետ, որ տարադրամի շուկայում նման տատանումները ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներից մեկն են:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, սակայն, համաձայն չէ նման գնահատականի հետ: «Դոլար-դրամ փոխարժեքի վերջին օրերի փոփոխությունները բացարձակ կապ չունեն պատերազմի հետ: Ամբողջությամբ արհեստական բաղադրիչ է, բանկերը և փոխանակման կետերն ընդհանրապես արտարժույթ չեն վաճառում, և դրա ֆոնին բարձրացվել է:

Նորից եմ կրկնում` սա արհեստական բաղադրիչ է: Կարող եք ստուգել և տեսնել, որ արտարժույթ չեն վաճառում: Այս ֆոնին կա կասկած, որ ինչ-որ մարդիկ պղտոր ջրի մեջ ձուկ են բռնում, ինչ-որ մարդիկ, խմբեր կամ շրջանակներ այստեղ շահույթ են ստանում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին