Կարևոր իրադարձություններ

Սոթքի տներում գողություններ են կատարվել. «Ժողովուրդ»

17 Սեպտեմբեր, 2022 08:48
Սոթքի տներում գողություններ են կատարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝ իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարաններին:

Իսկ թե ով կամ ովքեր են բնակարաններում գողություններ կատարողները, հուսանք՝ գոնե կկարողանան պարզել իրավապահները, եւ նրանց պատիժը չի ուշանա: Անգամ այս դժվարին իրավիճակներում անտուն մնացած քաղաքացիների բնակարանները թալանում են, եւ պատկան մարմինները ոչինչ չեն կարողանում անել:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին