Կարևոր իրադարձություններ

Պանթուրքիզմի մեքենան կանգնեցնելու առաջնահերթությունը. «Փաստ»

17 Սեպտեմբեր, 2022 08:32
Պանթուրքիզմի մեքենան կանգնեցնելու առաջնահերթությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Ադրբեջանի լկտի և հանցագործ գործելակերպը նորություն չէ ու վերստին ցույց է տալիս, որ թաշնամու սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլ ավելի ինտենսիվ բնույթ են կրելու։ Պատահական չէ, որ Ադրբեջանում տարբեր օղակներից հայտարարում են, թե սահմանում ընդամենը հումանիտար հրադադար է հաստատվել՝ դրանով կարծես թե փորձելով շեշտել դրա ժամանակավոր բնույթը, իսկ մինչ այդ նոր ագրեսիայի են նախապատրաստվում։

Նույնիսկ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն է ահազանգում այն մասին, որ Ադրբեջանը Նախիջևանից նոր հարձակում է նախապատրաստում։ Եվ անգամ բացառված չէ, որ միաժամանակ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղությամբ փորձեն առաջ շարժվել, իսկ մյուս կողմից էլ՝ Նախիջևանից, որպեսզի ՀՀ-ի տարածքը կտրեն՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք», ու պանթուրքական երազանքներն իրականություն կդառնան, որի արդյունքում, ի վերջո, Թուրքիան ցամաքային կապով կմիանա Ադրբեջանին։

Ու մինչ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է ռազմական գործողությունների միջոցով պայմանագրում ամրագրել հայկական կողմի համար այնպիսի դրույթներ, որոնք լիովին անընդունելի են։
 
Ստացվում է, որ պայմանագրի վերջնական արդյունքը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը կկարողանա դիմագրավել թուրք-ադրբեջանական սադրանքներին։ Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Այս խնդիրը բազմաշերտ է և ունի մի շարք բաղադրիչներ։ Առաջին հերթին հարկավոր է ռազմականորեն պատրաստ լինել էսկալացիային՝ հաշվի առնելով թշնամու գործողությունների ձեռագիրը և նկատի ունենալով, թե ինչ միջոցներ կարելի է կիրառել ադրբեջանական զինուժին հյուծելու համար»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին