Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԺ պատգամավորներն ու ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպել են

16 Սեպտեմբեր, 2022 20:29
ԱՀ ԱԺ պատգամավորներն ու ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպել են

Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ Արցախի հարցով ստորագրվելիք որևէ փաստաթուղթ չկա։ Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախի ժողովրդի և իշխանությունների ցանկացած որոշում՝ ընդգծելով, որ Արցախի ապագայի հարցով որոշումները պատկանում են միայն Արցախի ժողովրդին։

Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին