Կարևոր իրադարձություններ

Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Պուտինը՝ Ալիևին

16 Սեպտեմբեր, 2022 19:54
Մենք անհանգստացած ենք  հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Պուտինը՝ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: 

«Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Մենք դրա մասին խոսել ենք: Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես ձեզ դրա մասին տեղեկացրել եմ: Լավ է, որ համակարգված ջանքերով հաջողվել է սրացումը դադարեցնել, բայց, ինչպես հասկանում եմ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ և հնարավորություն ունեմ խոսելու այդ բոլոր հարցերի շուրջ»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասել է Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին