Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Սլովան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին:
«Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության և ուրախության պահերին»,- խաղից հետո ասել է Մելիքյանը:
ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթել է Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։