Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ուղղությամբ հարձակումը եղել է 6 ուղղությամբ. ԳՇ պետ

16 Սեպտեմբեր, 2022 14:38
Հայաստանի ուղղությամբ հարձակումը եղել է 6 ուղղությամբ. ԳՇ պետ

Ջերմուկում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հարձակումը եղել է 6 ուղղությամբ:

«Հայաստանի տարածք, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 4.5 կմ, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ՝ 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ:

Մյուս հատվածներում հակառակորդը հետ է շպրտվել»,-ասել է Էդվարդ Ասրյան: 

 

Լրահոս

Դիտել ավելին