Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի վերջը շատ արագ կգա, եթե ՌԴ-ն հատուկ գործողությունից անցնի պատերազմի. ՌԴ դեսպան

16 Սեպտեմբեր, 2022 14:31
Ուկրաինայի վերջը շատ արագ կգա, եթե ՌԴ-ն հատուկ  գործողությունից անցնի պատերազմի. ՌԴ դեսպան

Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևն ասել է, որ Կիևի վերջը կգա, եթե Մոսկվան հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի։ Փոխանցում է Expressen թերթը։

«Ռուսաստանի կողմից սա հատուկ գործողություն է, ոչ թե պատերազմ, եթե Ռուսաստանի Դաշնությունը իրական պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի վերջը շատ արագ կգա։ Մենք հաղթում ենք, հենց այդպես էլ գրեք», – ասել է Տատարինցևը։

Դեսպանի խոսքով՝ արևմտյան երկրները չպետք է մոռանան, որ անհնար է Ռուսաստանին մեկուսացնել մնացած աշխարհից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին