Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ որոշ խմբեր գտնվում են մեր հսկողության տակ. ԳՇ պետ

16 Սեպտեմբեր, 2022 13:58
Ադրբեջանի ԶՈՒ որոշ խմբեր գտնվում են մեր հսկողության տակ. ԳՇ պետ

ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Այս մասին հայտնել է։

«Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-նշել է նա։

Էդվարդ Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին