Կարևոր իրադարձություններ

Պատերազմում վիրավորված զինվորները կապաքինվեն նոր շենքում (տեսանյութ)

16 Սեպտեմբեր, 2022 13:00
Պատերազմում վիրավորված զինվորները կապաքինվեն նոր շենքում (տեսանյութ)

Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում:

Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ «Զինվորի տանը» բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված:

Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգնողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ:

Նոր բաժանմունքի հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին