Կարևոր իրադարձություններ

Հայկական ԶՈՒ-ն 6 դիրք հետ է վերցրել. Անդրանիկ Քոչարյան

16 Սեպտեմբեր, 2022 12:30
Հայկական ԶՈՒ-ն 6 դիրք հետ է վերցրել. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը  անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին:

«Միջազգային հարթակներում այս արձագանքներն ուղղակի կապված են մեր ԶՈՒ-ի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: Եթե մենք չկռվեինք այնպես, ինչպես կռվել ենք, այսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի»,-ասել է Քոչարյանը:

Նա անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի օկուպացրած 10 քառ կմ տարածքին և դրանց ռազմավարական նշանակությանը։
 
«Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել:
Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի», հայտարարել է Քոչարյանը:

Նա կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանելը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին