Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ԶՈւ-ի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի. Նիկոլ Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2022 12:17
Հայաստանի ԶՈւ-ի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի։

«Ցավոք, 44-օրյա պատերազմում և դրանից հետո դեպքեր ենք ունեցել: Լավ է, որ այդ գործերով ինտենսիվ քննություն է գնում, դատական գործեր կան: Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել, որտեղ որևէ մեկը՝ անկախ էմոցիոնալ վիճակից, օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի ազդեցությունը շատ արագ և ամենակոշտ ձևով զգա, որովհետև սա պետական անվտանգության հարց է, և այստեղ մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ »,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության համար շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը:

«Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծեն երկրի ազգային անվտանգության համար:

Ժողովրդավարությունը ժողովրդավարություն, խոսքի ազատություն, ամեն ինչ հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել:

Ակնկալում ենք, որ իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայությունը շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում համագործակցող անձանց, որովհետև դա գործակալական ցանց է Հայաստանի Հանրապետությունում:

Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց, կարծում եմ, գործակալական ցանցերի հետ մեր խնդիրները չենք կարգավորել և պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- նշել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին