Կարևոր իրադարձություններ

Երևանում տեղի ունեցած «ինքնաբուխ հավաքը» ամենամանրամասն և երկար պլանավորվածն էր վերջին տարիներին. Ալեքսանյան

16 Սեպտեմբեր, 2022 11:59
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Երևանում տեղի ունեցած «ինքնաբուխ հավաքը» ամենամանրամասն և երկար պլանավորվածն էր վերջին տարիներին. Ալեքսանյան

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեկ չէ առաջին օրը Երևանում տեղի ունեցած «ինքնաբուխ հավաքը» ամենամանրամասն և երկար պլանավորվածն էր վերջին տարիներին։

Դրանից օրեր առաջ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ գործի են գցելու «վարչապետին իշխանությունից հեռացնելու 72 ժամանոց պլան» , որից օրեր կամ օր անց սկսեց ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Գործակալական ցանցի երևելիները x ժամի իրենց բիզնեսներում աշխատողներին տարան ռեստորաններ «պատիվ տալու» , բնականաբար «պատիվը» իր մեջ ներառում էր ալկոհոլի չափազանց մեծ չափաբաժին։ Ու երբ աշխատակիցները, գյուղացիները արդեն բավականաչափ գինովցած էին՝ ցանցի հրահանգիչների մեկ հաղորդագրությամբ «երևելիները» արդեն հարբած «աշխատակիցներին» սկսեցին քշել Երևան՝ միտինգի։
 
Անարցունք լացող էժան դերասանները(որոնց ռոճիկի փողից էլ են լափել կազմակերպիչները) պիտի ապահովեին տեսողական ֆոնը, բայց չկարողացան։ Լայն մասաների հավաքագրման համար տրամադրված գումարը ևս որոշակիորեն լափվել էր ու դրա համար էլ հույսը մնացել էր «խմեցրած, բերված» աշխատավորների վրա, որոնք էլ ակնհայտորեն չէին ներդաշնակվում իրենց «բերողների» նպատակների հետ։
 
Ամբողջ խնդիրն իրականում այն էր, որ գործակալական ցանցը չէր նախատեսել, որ միջազգային հանրության ջանքերով հրադադարը կհաստատվի 72 ժամից շուտ ու որ իրենց լայնամասշտաբ «օպերացիան» փուստ կգնա, զինվորների բարոյալքման դիմացը կստացվի առնել, իրենց իսկ կողմից դաշտ նետված «ստորագրել ա, հանձնել ա» թեզերը չեն ունենա ցանկալի արդյունքը և զինվորները ինքնամոռաց չեն փախչի Երևան, ինչն էլ չի բերի «72 ժամանոց պլանի» վերջնական իրականացմանը։
 
Գիտակցեք սա, գիտակցեք և տեղում՝ լինի բակերում, լինի գյուղերում, լինի ավտոբուսներում հնարավորինս հստակ ու կոշտ սաստեք գործակալական ցանցին սպասարկող առնետներին, որոնք սարաֆանային ռադիոյի եղանակով կփորձեն նարատիվներ ներդնել ու թուլացնել մեր դիրքերը։
Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանը ստացել է միջազգային հանրության բավականին շոշափելի դիվանագիտական աջակցություն, ցանցը փորձելու է այդ աջակցության հնարավոր էֆեկտը փոշիացնել։
Սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, դուք, իհարկե, կարող եք սիրել կամ չսիրել ու նույնիսկ ատել ինձ ու մեր թիմը, կարող եք մեղադրել ինչում կուզենաք, բայց մի բան հստակ իմացեք. մենք մեր ուժերի ողջ ու դրանից էլ ավել չափով ամեն ինչ անում ենք հանուն մեր պետականության, իսկ «գիշերով միտինգի տանողները»՝ դրա վերացման համար։ Ու սա աշխարհում ամենաակնհայտ ճշմարտությունն է։
Փառք մեր տղերքին, որ ցույց տվեցին ագրեսորի համար սպասված դիմադրություն ու տոկունություն։
 
Իսկ անհայրենիք սրիկաներով զբաղվելու հանձնարարական հենց նոր Կառավարության նիստում ստացավ ՀՀ նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ու վստահ եմ՝ կզբաղվի»։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին