Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    384,5
    404,5

  • RUB

    6,28
    7,13

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին

16 Սեպտեմբեր, 2022 10:48
Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին