Կարևոր իրադարձություններ

Ինչու է Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը 2 անգամ տուգանվել. «Ժողովուրդ»

16 Սեպտեմբեր, 2022 09:39
Ինչու է Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը 2 անգամ տուգանվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը, որը ձու է արտադրում, այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է տուգանվում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օգոստոսի 30-ին որոշում է կայացրել «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել 3 մլն 44 հազար 534 դրամի չափով։

Ի դեպ, եւս 3 մլն դրամով Նալբանդյանի ընկերությունը՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, տուգանվել է ապրիլի 26-ին։ Պարզվում է՝ այս ընկերության կողմից արտադրված ECO եւ ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել են այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Նույն խախտումն ընկերությունն արել է նաեւ այս տարվա ապրիլին։

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին