Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին կրակի դադարեցումը՝ նշելով, որ շարունակելու են աշխատել երկու երկրների ղեկավարների հետ հրադադարն ամրապնդելու նպատակով։
Բլինքենը հույս է հայտնել,որ շուտով կապ կհաստատի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։