Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397,5
    415,5

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

15 Սեպտեմբեր, 2022 23:23
ՌԴ-ն ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության մասին՝ կողմերին կոչ անելով պահպանել զսպվածություն։ Նա մասնավորապես նշել է․

«Ռուսաստանի Դաշնությունը ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը և դրանից հետո: Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան տուժածներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Ուժի կիրառումը անընդունելի ենք համարում և ակնկալում ենք, որ կկատարվեն Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին: Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև՝ անշեղորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները»։

 

Լրահոս

Դիտել ավելին