Կարևոր իրադարձություններ

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք. Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

15 Սեպտեմբեր, 2022 19:44
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք. Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշեց․

«Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020թ-ից ի վեր: Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը Մակրոնը խոսել է Ն. Փաշինյանի և Ալիևի հետ՝ հղելով 3 հիմնական ուղերձ. 2020 -ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը։

 

Լրահոս

Դիտել ավելին