Կարևոր իրադարձություններ

Որոշ լրատվամիջոցներ խախտում են պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը. ՊՆ խոսնակ

15 Սեպտեմբեր, 2022 19:23
Որոշ լրատվամիջոցներ խախտում են պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը. ՊՆ խոսնակ
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում գրում է.
 
«Արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ խախտում են վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը, մասնավորապես` որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները: Այդպիսով շփոթմունք է առաջանում մեր քաղաքացիների շրջանում:
Գործընկերներիս խնդրում եմ ուշադիր լինել այս հանգամանքին և հետևել հաղորդագրությունների ժամանակագրությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին