Կարևոր իրադարձություններ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրվեց Տիգրան Հակոբյանը

15 Սեպտեմբեր, 2022 17:41
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրվեց Տիգրան Հակոբյանը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է ՀՌՀ անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ 0:

ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հակոբյանը երդվել է.

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ կարծիք ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին