Կարևոր իրադարձություններ

Արմեն Հարությունյանն ազատվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

15 Սեպտեմբեր, 2022 17:18
Արմեն Հարությունյանն ազատվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 14-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«2022 թվականի սեպտեմբերի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի 17.08.2022 թվականի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Արմեն Հարությունյանին, իր դիմումի համաձայն, ազատել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 

Լրահոս

Դիտել ավելին