Կարևոր իրադարձություններ

Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջանում. որևէ բնակավայր հայկական կողմը չի կորցրել.ԱԺ նախագահ

15 Սեպտեմբեր, 2022 16:33
Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջանում.  որևէ բնակավայր հայկական կողմը չի կորցրել.ԱԺ նախագահ

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որ հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջանում, որևէ բնակավայր հայկական կողմը չի կորցրել:

 «Տեղ է եղել իրենք հաջողություն են ունեցել, տեղ է եղել մենք դիրքերը հետ ենք բերել: Իսկ մանրամասներ կորցրած դիրքերից չեմ կարող հայտնել, քանի որ ես տեղյակ չեմ, գիտեմ այնքան, որքան՝ դուք»,-ասել է նա:

Անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիային և իշխանական մի շարք գործիչների բնակվելու հասցեների հնչեցմանը, Սիմոնյանը նշեց.

«Այդ գործելաոճը հավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին: Այն բոլոր մարդիկ, որոնք համարում են, որ կարող են հրապարակել իմ կամ գործընկերներիս տան հասցեները, և ինչ-որ մարդկանց ուղորդեն, ես իրենց շատ հեռու ուղղությամբ ուղղորդում եմ: Բայց այդ մարդիկ դեռ շատ երկար զղջալու են»:

 

Լրահոս

Դիտել ավելին