Կարևոր իրադարձություններ

Մարդիկ էմոցիաների տակից չեն կարողանում դուրս գալ. այլ բան է, որ որոշները փորձում են այդ ամենը համակարգել. Վարդանյանը՝ երեկվա իրադարձությունների մասին

15 Սեպտեմբեր, 2022 12:45
Մարդիկ էմոցիաների տակից չեն կարողանում դուրս գալ. այլ բան է, որ որոշները փորձում են այդ ամենը համակարգել. Վարդանյանը՝ երեկվա իրադարձությունների մասին

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօրվա ԱԺ նիստում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային: 

«Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն՝ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովրդավարության առջև, և ինչքան հնարավորություններ կան այդ մարտահրավերները հաղթահարելու:

Այսօր լուսացավ, և մենք նորմալ եկանք աշխատանքի, առանց խղճի խայթի և առանց որևէ եղանակով ինքներս մեզ մեղադրելու: Ցավոք, մարտի 1-ին այդպես չէր: Կարո՞ղ էր կրկնվել. այո, եթե չլիներ ժողովրդավարություն, անկեղծություն, թափանցիկություն»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ  երեկ փողոց դուրս եկած մարդկանց ճնշող մեծամասնությունն անկեղծ էր:

«Ամեն մեկս բարեկամ, ընկեր, սիրելի է կորցրել: Մարդիկ էմոցիաների տակից չեն կարողանում դուրս գալ: Այլ բան է, որ որոշ մարդիկ փորձում են այդ ամենը համակարգել: Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր երեկ հայտնվել էին այնտեղ, որովհետև իրենք կարողացան մեր ընդդիմադիր գործընկերներին վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին»,- ասաց Վարդանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին