Կարևոր իրադարձություններ

Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական պատգամավորները վեճի բռնվեցին. նիստն ընդմիջվեց

15 Սեպտեմբեր, 2022 11:28
Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական պատգամավորները վեճի բռնվեցին. նիստն ընդմիջվեց

ԱԺ-ում այս պահին ելույթ է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը նիստին գրանցված չէր, բայց եկավ ԱԺ ու ելույթ ունեցավ: Նրա ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները տեղերից փորձեցին արձագանքել Մանուկյանի ելույթին, ինչն էլ վեճի վերածվեց ու նիստը վարող փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդմիջում հայտարարեց, քանի որ դահլիճում կրքերը չէին հանդարտվում: Նշենք նաև, որ Հովիկ Աղազարյանը զգուշացում ստացավ տեղից մեկնաբանություններ անելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին