Կարևոր իրադարձություններ

Բռնկված հրդեհների վերաբերյալ 24 ահազանգ է ստացվել

15 Սեպտեմբեր, 2022 09:45
Բռնկված հրդեհների վերաբերյալ 24 ահազանգ է ստացվել

Սեպտեմբերի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1000 քմ, Սևան քաղաքում՝ 400 քմ, Դդմաշեն գյուղում՝ 1․5 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 21 հա, Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին՝ 5000 քմ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 500 քմ, Գյումրի քաղաքում՝ 1 հա, Քարաշամբ գյուղում՝ 2 հա, 

Սյունիքի մարզի Նորավան գյուղում՝ 4 հա, Աղիտու գյուղում՝ 1000 քմ, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ, Ջերմուկ քաղաքում՝ 10․2 հա, Կեչուտ գյուղում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում՝ 2 հա, Գետահովիտ գյուղում՝ 2000 քմ,

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 200 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 43․2 հա:

 

Լրահոս

Դիտել ավելին