«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանը վերստին ծանր օրեր է ապրում. թշնամին հերթական անգամ դիմել է ագրեսիայի, որի հետևանքով, ցավոք, նորից ունենք կորուստներ: Թվում է, թե ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հատկապես արտաքին քաղաքականության դաշտում դրսևորել զգոնություն և չտրվել էմոցիաների: Սակայն այս հանգամանքը, կարծես թե, չի վերաբերում որոշ շրջանակների, որոնք փորձում են հերթական անգամ «պղտոր ջրում ձուկ բռնել»։
Ընդ որում, եթե խաղաղ պայմաններում սեփական «հացը վաստակելու» ճանապարհին նույն այդ շրջանակների պահվածքը հասկանալի է, ապա պատերազմական վիճակում պարզապես չափազանց վտանգավոր է, առավել ևս, երբ առկա է տեղեկատվության սղություն աշխարհաքաղաքական կենտրոնների իրական դերակատարման հետ կապված»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում