«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:
Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանն ինչ կերպ կհեռանա»։