Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ-երկու ժամվա ընթացքում մենք ականատեսն եղանք 44-օրյա պատերազմի խտացված մի դրվագի. Վ. Ալեքսանյան

14 Սեպտեմբեր, 2022 23:10
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Վերջին մեկ-երկու ժամվա ընթացքում մենք ականատեսն եղանք 44-օրյա պատերազմի խտացված մի դրվագի. Վ. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին մեկ-երկու ժամվա ընթացքում մենք ականատեսն եղանք 44-օրյա պատերազմի խտացված մի դրվագի։

«Ստորագրել ա, տվել ա, փախեք, փրկվեք» ասում են գործակալները, փախնում են փախնողները առաջ են գալիս ադրբեջանցիները և վերջում ի՞նչ։ Եվ վերջում. «դավաճանը հանձնեց մեր հայրենիքը, հեռացիր, գնա, մահ կամ ազատություն»։

Նույնը ինչ քիչ առաջ արվեց համացանցով, արվել է 44-օրյայի ժամանակ, արվել է դիրք առ դիրք, հենակետ առ հենակետ, վաշտ առ վաշտ։ Անողները նույն տիրոջ ծառաներն են եղել»։

 

Լրահոս

Դիտել ավելին