Կարևոր իրադարձություններ

Այսպիսի կործանիչ ապատեղեկատվությունը ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանը. Հրաչյա Սարգսյան

14 Սեպտեմբեր, 2022 22:55
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Այսպիսի կործանիչ ապատեղեկատվությունը ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանը. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, այս դժվարին ժամանկներում մենք բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի ղեկավարի շուրջ` անկախ քաղաքական հայացքներից և նպատակներից, անկախ կուսակցական պատկանելիությունից։ Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է։ Իսկ այսպիսի վտանգավոր, կործանիչ ապատեղեկատվությունը ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանն ու բանակի բարոյալքմանը։ Պետք չէ տրվել ազգակործան սադրանքներին և նպաստել թշնամու` մեր պետականությանը սպառնացող ծրագրերին։ Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին