Կարևոր իրադարձություններ

Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին. Հայկ Կոնջորյան

14 Սեպտեմբեր, 2022 21:34
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին. Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հերթական մեդիատեռորը

Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ.

Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։ Հիմա ամենակարևորը՝

Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։

Խոսքը ապագայում որևէ հիպոթետիկ լուծման մասին է, որը կարտահայտեր մեր պետական շահերը։ Այսքան բան, ուրիշ ՈՉԻՆՉ ՉԿԱ՛, որևէ փաստաթուղթ չկա՛

Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին»։

 

Լրահոս

Դիտել ավելին