Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Ֆիքսում ենք քաղաքական նպատակ այն, որ ագրեսորը ՀՀ-ից պետք է դուրս գա. վարչապետ

14 Սեպտեմբեր, 2022 17:35
Ֆիքսում ենք քաղաքական նպատակ այն, որ ագրեսորը ՀՀ-ից պետք է դուրս գա. վարչապետ

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, թե անդամ երկրներից մեկի ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը ապահովելու համար: Սա ֆիքսում ենք քաղաքական նպատակ, որ ագրեսորը ՀՀ-ից պետք է դուրս գա»,- ասաց Փաշինյանն՝ այսօրվա Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում:

Նա նաև նշեց, որ երեկ ՀԱՊԿ նիստ է եղել, և իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս փուլի համար կայացվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին