Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

14 Սեպտեմբեր, 2022 15:46
ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Այս մասին հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին