Կարևոր իրադարձություններ

Հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել Սոթքում և Ջերմուկում

14 Սեպտեմբեր, 2022 15:30
Հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել Սոթքում և Ջերմուկում

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։

Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին