Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօրվա նիստին կարող է շատ անկանխատեսելի քննարկում լինել. Արման Եղոյան

14 Սեպտեմբեր, 2022 13:45
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօրվա նիստին կարող է շատ անկանխատեսելի քննարկում լինել. Արման Եղոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այսօր նշեց, որ  խաղաղության օրակարգն ավելի ու ավելի դժվար է դառնում, որովհետև տարածաշրջանում խաղացողների շահերը դառնում են ավելի ու ավելի անհամատեղելի:

Արման Եղոյանը հավելել է, որ Ադրբեջանի պահանջները մաքսիմալիստական են, և Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է շարունակի աշխատել միջազգային հանրության հետ:

Անդրադառնալով այսօր սպասվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին Եղոյանը նշեց, որ  խորհրդի մշտական անդամներից բոլորն ունեն իրենց կենսական շահերը, այդ թվում՝ Չինաստանը և որ այնտեղ շատ անկանխատեսելի քննարկում կարող է լինել:

«Հաշվի առնելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանքները՝ թույլ տվեք շատ զգուշավոր լավատեսություն ունենալ»,- ասել է պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին