Կարևոր իրադարձություններ

Մոսկվան հույս ունի՝ Ռուսաստան-Ադրբեջան-ՀՀ խումբը հաջորդ նիստում կհասնի պայմանավորվածության. ՌԴ ԱԳՆ

14 Սեպտեմբեր, 2022 12:21
Մոսկվան հույս ունի՝ Ռուսաստան-Ադրբեջան-ՀՀ խումբը հաջորդ նիստում կհասնի պայմանավորվածության. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան հուսով է՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհաջողվի հասնել ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածությանը՝ շեշտը դնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկման վրա՝ հարևան երկրներ հնարավոր ելքով։ 

«Իսկ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը (կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը) կսկսի աշխատել ապրիլի 1-ից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ից երթևեկությունը ժամանակավորապես ընթանում է Լաչինի շրջանցմամբ։

«Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը չի փոխվի։

Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023-ի ապրիլի 1-ին կանցնեն նոր երթուղի»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին