Կարևոր իրադարձություններ

Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

14 Սեպտեմբեր, 2022 11:59
Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

Այսօրվա ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ ԱԺ-ի աշխատանքին և քննարկվող օրակարգային հարցերին:

Նա նշեց, որ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգն ամիսներ առաջ է ձևավորվում և այդ օրակարգից շեղվել չի լինի: 

«Շատ լավ էլ շեղվում ենք և փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց, հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի և պետական համակարգի մեջ նախ Ազգային ժողովը պետք է աշխատի բնականոն եղանակով: Եվ որևիցե մեկը իրավունք չունի խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը: Ի վերջո, չմոռանանք, որ խնդիրների մի մասը սկսեց նրանից, երբ Ազգային ժողովի գործունեությունը դեռևս 1999 խաթարվեց»,- ասաց Վարդանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին