Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397,5
    415,5

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Աղոթե՛ք Հայաստանի համար. Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանների հորդորը

14 Սեպտեմբեր, 2022 11:35
Աղոթե՛ք Հայաստանի համար. Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանների հորդորը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը, և եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, «Ինստագրամի» իրենց սթորի բաժնում խնդրել են հետևորդներին աղոթել Հայաստանի համար և կիսվել մի գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Պատկերացրեք՝ սկսում եք ձեր օրը, ինչպես բոլորը։ Դուք արթնանում եք, համբուրում ձեր կնոջը և գնում աշխատանքի։ Երեկոյան վերադառնում եք տուն, համբուրում եք ձեր կնոջը, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ և երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին:

Թողնում եք ամենը, ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի և ձեր կյանքը: Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք ԱՄՆ-ում:

Պատկերացրեք, որ այս ամենը պիտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության:

Ցավոք, Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է, և միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում:

Աղոթե՛ք Հայաստանի համար»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին