Կարևոր իրադարձություններ

ԱԺ փոխնախագահն այցելել է Մարտունու ու Վարդենիսի ԲԿ-ներ

14 Սեպտեմբեր, 2022 11:10
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահն այցելել է Մարտունու ու Վարդենիսի ԲԿ-ներ
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մարտունու ու Վարդենիսի բժշկական կենտրոններ այցելելու մասին.
 
«Քիչ առաջ այցելեցի Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչպես նաև Մարտունու բժշկական կենտրոն։ Ծանոթացա բուժվող զինվորների առողջական վիճակին։
 
Այցի ընթացքում հանդիպեցի նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։ Տեղում մանրամասն քննարկում ունեցանք տիրող իրավիճակի մասին։
 
Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին