Կարևոր իրադարձություններ

Ազդարարման համակարգի բարելավելուն ուղղված քայլեր են նախաձեռնվել

14 Սեպտեմբեր, 2022 10:47
Ազդարարման համակարգի բարելավելուն ուղղված քայլեր են նախաձեռնվել

Ազգային ժողովի այսօրվա նստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման և կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: 

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին: 

2019 թ. Գլխավոր դատախազություն ստացվել է 188 ազդարարում, որոնք վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին:

Դրանցից 153-ը եղել է անանուն: 2020 թ. ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որից 119-ը եղել է անանուն: 2021 թ. ստացված 75 ազդարարումից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 70-ը եղել է անանուն:

2022 թ. տվյալները դեռևս չեն ստացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին