Կարևոր իրադարձություններ

Ջերմուկի չդիտարկվող տարածքներում բռնկված անտառային հրդեհները մարվել են

14 Սեպտեմբեր, 2022 09:18
Ջերմուկի չդիտարկվող տարածքներում բռնկված անտառային հրդեհները մարվել են

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մի քանի օջախներով, մասնավորապես՝ Շահումյան փողոցին կից հատվածում՝ 5-6 հա, Կեչուտի ջրամբարի մոտ՝ 2 հա, «Ֆորտե» ռեստորանի մոտ՝ 2000 քմ անտառածածկ տարածք. անվտան­գության նկատառումներից ելնելով դիտարկվող տարածքներում հրդեհաշի­ջում չի իրականացվել:

Չդիտարկվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16:29-ին: Այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին