Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ում քննարկումներ են. «Հրապարակ»

14 Սեպտեմբեր, 2022 08:03
ՔՊ-ում քննարկումներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչեւ վարչապետի՝ խորհրդարան ժամանելը խմբակցության նիստ է հրավիրել եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին նախօրեի գիշերը ստեղծված իրավիճակը։ Վարչության անդամները, ովքեր հարձակումից ժամեր անց՝ գիշերը հավաքվել են կառավարությունում եւ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իրավիճակը, շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին, եւ կարողացել են իբրեւ թե խափանել ադրբեջանցիների լայնամասշտաբ առաջխաղացումը։

Հայտարարել են, որ մի քանի հատվածներում ունենք դիրքային կորուստներ, սակայն Ադրբեջանը չի հասել իր վերջնանպատակին եւ չի կարողացել իր ուզած քարտեզով բացել Զանգեզուրի միջանցքի ճանապարհը: Ասել են, որ այս ագրեսիայի նպատակը հենց դա է եղել` միջանցքը ստանալը։ Խմբակցության նիստում քննարկել են նաեւ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը եւ եկել եզրահանգման, որ դեռեւս դրա կարիքը չկա»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին